Աշխարհ

22.11.2016 17:30


Հռոմի փողոցներում ապրող անգլախոս աղջկա առեղծվածը (լուսանկարներ)

Հռոմի փողոցներում ապրող անգլախոս աղջկա առեղծվածը (լուսանկարներ)

Բազմաթիվ առեղծվածներ են պտտվում մի երիտասարդ անգլախոս աղջնակի շուրջ, ում նկատել են Հռոմի փողոցներով շրջելիս։ Շիկահեր աղջիկը, ով, ենթադրաբար, դեռահաս է, գրավել է մի քանի իտալացու ուշադրությունը իր քաղաքավարի վարվելաոճով և իտալերեն խոսելու անկարողությամբ։ Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։

Մարդիկ պատմում են, որ աղջնակը հրաժարվել է գումար վերցնելուց, իսկ հարցերին պատասխանել է միմիայն անգլերենով։

Համացանցի քարոզիչներն ասում են, որ նա նման է մի քանի աղջիկների, ներառյալ՝ Ամադա Ադլային, ում առևանգել էին 2008թ. Միչիգանում, Մարիա–Բրիջիթ Հենսելմանին, ով անհետացել է Գերմանիայից 2008թ., և անգամ Մադելայն ՄքՔանին, ով 2007թ. է անհետացել։

Հռոմի ոստիկանությունը հայտնել է՝ աղջիկն ասել է, որ 20 տարեկան է, և Մեծ Բրիտանիայից է, սակայն դա դեռ հաստատված չէ, քանի որ նա իր հետ փաստաթղթեր չի ունեցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը