Աշխարհ

22.11.2016 08:35


ՌԴ-ն Թուրքիային կարող է Ս-400 ԶՀՀ մատակարարել

ՌԴ-ն Թուրքիային կարող է Ս-400 ԶՀՀ մատակարարել

Ռուսաստանում կկայանա Թուրքիայի և Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաև ռուսաստանյան արտադրության Ս-400 զենիթահրթիռային համալիրների՝ Թուրքիային մատակարարման հարցը։ «razm.info»-ն գրում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության գծով ղեկավար Ալեքսանդր Ֆոմինի խոսքերը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 18-ին, ինչպես փոխանցում է թուրքական «Anadolu» գործակալությունը, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Թուրքիան Ս֊400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման բանակցություններ է վարում ոչ միայն Ռուսաստանի, այլև համանման համակարգեր ունեցող այլ երկրների հետ։

Նշենք, որ Թուրքիան հեռահար զենիթահրթիռային համակարգերի գնման շուրջ հետաքրքրություն ցուցաբերում է դեռևս 2009֊ից։

Հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Հենց այս համակարգերից է Ռուսաստանը 2015թ. նոյեմբերին տեղակայել Սիրիայում՝ այնտեղի «Հմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը