Աշխարհ

22.11.2016 08:24


Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «Սահման-արգելապատնեշ» գործողությունը

Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «Սահման-արգելապատնեշ» գործողությունը

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում երկու երկրների իրավապահներն անցկացնում են անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» պրոֆիլակտիկ գործողություն: «razm.info»-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ փոխանցելով տեղի իրավապահներից և բնակիչներից ստացած տեղեկությունը:

Գործողության շրջանակներում Ադրբեջանի և Ռուսաստանի ՆԳՆ ծառայողները հատուկ հսկիչ անցակետեր են տեղադրել սահմանի երկայնքով՝ և ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:

Գործողությունը շարունակվելու մինչև նոյեմբերի 27-ը: Նշենք, որ նմանատիպ զորավարժություն կողմերն անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից:

Այս խորագրի վերջին նյութերը