Աշխարհ

20.11.2016 18:40


Էրդողանը ցանկանում է մտնել ՇՀԿ (տեսանյութ)

Էրդողանը ցանկանում է մտնել ՇՀԿ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն Եվրամիությանն անդամակցելու հարցը, և իրենք քննարկում են նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:

«Որոշ մարդիկ գուցե քննադատեն ինձ, բայց ես իմ կարծիքն եմ հայտնում: Ինչո՞ւ Թուրքիան չի կարող տեղ զբաղեցնել «Շանհայի հնգյակում։ Թուրքիայի մասնակցությունը ՇՀԿ-ին մեզ գործողությունների ավելի մեծ ազատություն կապահովի»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ԵՄ-ն տարիներ շարունակ ձգձգում է անդամակցության գործընթացը:

Էրդողանը նշել է, որ Անկարան ՇՀԿ-ին անդամակցելու հարցը քննարկում է ՌԴ ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է եկող տարի հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով:

Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը