Աշխարհ

17.11.2016 11:00


Նիկիտա Ջիգուրդան տեսանյութ է հրապարակել հարբած Անիսինայի հետ (տեսանյութ)

Նիկիտա Ջիգուրդան տեսանյութ է հրապարակել հարբած Անիսինայի հետ (տեսանյութ)

Էպատաժային շոումեն Նիկիտա Ջիգուրդայի և նրա կնոջ՝ օլիմպիական չեմպիոնուհի Մարինա Անիսինայի սկանդալային ամուսնալուծությունը շարունակում է նոր թափ հավաքել։ Վերջերս Անիսինան հայտարարել էր, որ վախենում է իր ամուսնուց, որից պատրաստվում է ամուսնալուծվել։ Նրա խոսքերով՝ Նիկիտան իրեն սպառնում է, չի թողնում հանգիստ, և, առհասարակ, հիվանդ է։ Այդ ամենին ի պատասխան՝ կարծես թե Ջիգուրդան անցել է «արգելված գործողությունների»։ «Вконтакте»–ի իր էջում նա տեղադրել է տեսանյութ, որը ցնցել է համացանցի օգտատերերին։ Այս մասին հայտնում է «kp.ru»–ն։ Տեսանյութում ամուսինները պարզում են իրենց հարաբերությունները։ Ոչ այդքան սթափ Անիսինան լացում է խոհանոցային սեղանի մոտ նստած՝ փակելով երեսը ձեռքերով։ Սթափ Ջիգուրդան հարցաքննում է նրան և ստիպում է խոսել՝ տեսախցիկին նայելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը