Աշխարհ

17.11.2016 10:20


ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են անցնել նախագահական ուղիղ ընտրություններին

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են անցնել նախագահական ուղիղ ընտրություններին

Կալիֆոռնիա նահանգի սենատոր Բարբարա Բոքսերը ԱՄՆ Կոնգրեսում առաջարկություն է արել անցնել նախագահական ուղիղ ընտրություններին։ Այս մասին փոխանցում է «Fox News»–ը։

Նրա խոսքերով՝ ընտրիչների ընտրական համակարգը համարվում է «հնացած և ոչ ժողովրդավարական»։

Հեռուստաընկերությունը նշում է, որ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կձախողվի, քանի որ Կոնգրեսի մեծ մասը հանրապետական է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրողների 1 միլիոն ձայնով առաջ է անցել իր մրցակից, ԱՄՆ ներկայիս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից։ Շնորհիվ անուղղակի ընտրակարգի, որում բնակչությունը քվեարկում է այս կամ այն թեկնածուին աջակցող ընտրիչների օգտին՝ նախագահական ընտրություններում հաղթանակ է գրանցել Դոնալդ Թրամփը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը