Աշխարհ

16.11.2016 22:38


Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության հիմնական փուլը (ֆոտոշարք)

Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության հիմնական փուլը (ֆոտոշարք)

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն անցկացրել են նոյեմբերի 12-ից մեկնարկած զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցված փուլը՝ հավանական մարտական գործողությունների սցենարով: razm.info-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զորավարժության այս փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի բոլոր զորատեսակները: Վարժանքներն անցկացվում են տարբեր զորավարժարաններում, տեղանքներում:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի ՊՆ հայտարարության, մինչև նոյեմբերի 18-ն անցկացվող զորավարժությանը ներգրավված են Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայող, շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Այս խորագրի վերջին նյութերը