Աշխարհ

16.11.2016 21:47


ԶԼՄ. Բրեդ Փիթը նորից սիրահարված է

ԶԼՄ. Բրեդ Փիթը նորից սիրահարված է

Օրերս արևմտյան ԶԼՄ–ն ցնցող հայտարարություն է արել։ Պարզվում է՝ դերասան Բրեդ Փիթի սիրտն արդեն մեկ ամսից ավելի է՝ զբաղված է։ Այս մասին դերասանին մոտ կանգնած անանուն աղբյուրը հայտնել է բրիտանական պարբերականներից մեկին։

«Բրեդի նոր սիրելին կրկին դերասանուհի է և իր հայտնիությամբ ամենևին էլ չի զիջում Անջելինային։ Ես չեմ հրապարակի նրա անունը, բայց հավատացեք՝ նրանք իսկապես սիրահարված են միմյանց»,–ասել է աղբյուրը։

Այդ հայտարարությունից հետո աստղի «Դաշնակիցները» ֆիլմի երկրպագուները եզրակացրել են, որ դերասանի նոր սիրելին շատ լավ է ազդում վերջինիս վրա։ Նրանց կարծիքով վերջին ամսվա ընթացքում Փիթն ավելի լավ տեսք ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը