Աշխարհ

07.11.2016 10:20


ԻԼԻՊ–ականները ֆուտբոլ են խաղացել մարդկային գլուխներով (տեսանյութ)

ԻԼԻՊ–ականները ֆուտբոլ են խաղացել մարդկային գլուխներով (տեսանյութ)

Մոսուլի գրոհը համացանցում վերածվել է իսկական ծաղրանքի։ Կառավարական ուժերը դեռևս չեն հասել նշանակալի արդյունքների և շատ դժվարությամբ են առաջ ընթանում՝ նշելով, որ պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքում մեծ թվով խաղաղ բնակիչներ են մնացել։ Այս մասին գրում է «vesti.ru»–ն։

Ուշագրավն այն է, որ զորքերին աջակցող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գործողությունների մասին էլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, դատապարտելով միջազգային կոալիցիային, նշել է, որ XXI տերությունների կողմից Մոսուլում իրականացվող հակաահաբեկչական այդ գործողությունները պարզապես միջնադարյան կոտորած են հիշեցնում. դրանցից առաջին հերթին տուժում է քաղաքացիական բնակչությունը, և քաղաքում անգամ մարդասիրական միջանցքներ չկան։

Ազատագրված փոքրաթիվ շրջանների բնակիչները սարսափազդու պատմություններ գիտեն քաղաքում իսկական դժոխք ստեղծած «Իսլամական պետության» մասին։ Բնակիչներից մեկը պատմել է՝ ինչպես են իր աչքի առաջ գլխատել մի մարդու և սկսել ֆուտբոլ խաղալ կտրված գլխով։

Մանրամասն՝ «vesti.ru»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը