Աշխարհ

02.11.2016 22:15


Ավստրալացին ստեղծել է աշխատող ֆոտոխցիկներ բաոբաբից և կարտոֆիլից (լուսանկարներ)

Ավստրալացին ստեղծել է աշխատող ֆոտոխցիկներ բաոբաբից և կարտոֆիլից (լուսանկարներ)

Ավստրալացի լուսանկարիչ Քոլին Լոուին վարպետորեն ստեղծում է ֆոտոխցիկներ այն բոլոր իրերից, որոնք բնավ հարմար չեն նման սարքի պատրաստման համար, ինչպես, օրինակ, բաոբաբից ու կարտոֆիլից։ Անենահետաքրքիրն այն է, որ յուրօրինակ ֆոտոխցիկից լիովին կարելի է օգտվել։ Կադրերը, իհարկե, ստացվում են բավականին յուրահատուկ։

Բանջարեղենից ֆոտոխցիկ ստանալու համար ավստրալացին օգտագործել է պահածոյի բանկա, 35–միլիմետրանոց ժապավենի 2 տուփ, կպչուն ժապավեն, մի քանի ռեզին և սառնարանի մագնիս։

Ինչպես հաղորդում է ABC–ն, պատրաստելով կարտոֆիլե տեսախցիկ՝ ավստրալացին նաև անգլերեն «potato quality» (կարտոֆիլի որակ) արտահայտության հեղինակն է դարձել։ Այն օգտագործում են, երբ ցանկանում են ասել, որ այս կամ այն աշխատանքը վատ է արված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը