Աշխարհ

20.10.2016 17:20


«Ինսթագրամը» կփրկի օգտատերերին ինքնասպանություններից

«Ինսթագրամը» կփրկի օգտատերերին ինքնասպանություններից

«Ինսթագրամ» հայտնի ծառայությունը նոր գործառույթ է ավելացրել, որը կօգնի օգտատերերին հաղորդել իրենց ընկերների կասկածելի գրառումների մասին։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Այդկերպ «Ինսթագրամն» ուզում է օգտատերերին հնարավորություն տալ օգնել հարազատներին ու մտերիմներին, որոնց մասին անհանգստանում են։

Երբ «Ինսթագրամի» ադմինիստրացիան տեղեկություններ ստանա այն մասին, որ տվյալ լուսանկարն ինքնադատաստան տեսնելու մասին ակնարկներ է պարունակում, լուսանկարը հրապարակած օգտատերը կստանա հետևյալ հաղորդագրությունը.

«Ինչ–որ մեկը տեսել է ձեր գրառումներից մեկը և մտածել, որ դուք այժմ կյանքի ծանր ժամանակահատված եք անցնում։ Եթե ձեզ օգնություն է պետք, մենք կցանկանայինք օգնել ձեզ»։

Այնուհետև օգտատիրոջն օգնության մի քանի տարբերակ է առաջարկվում։ Կարելի է զանգահարել ընտանիքի անդամներին կամ ընկերներին, կապվել աջակցություն տրամադրող գծի հետ կամ այցելել կայք, որտեղ խորհուրդներ են տրվում դժբախտության մեջ հայտնվածներին։

«Ինսթագրամի» ադմինիստրացիայի կարծիքով մտերիմ մարդու օգնության մի փորձն անգամ կարող է մեծ բան նշանակել դժվար կացության մեջ հայտնվածի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը