Աշխարհ

20.10.2016 17:30


Թոմ Քրուզն 9 րոպեում ներկայացրել է իր սեփական 23 դերերը (տեսանյութ)

Թոմ Քրուզն 9 րոպեում ներկայացրել է իր սեփական 23 դերերը (տեսանյութ)

Հայտնի դերասան Թոմ Քրուզն արագորեն պատկերել է տարբեր ֆիլմերից 23 դրվագ CBS հեռուստաալիքի հաղորդավար Ջեյմս Քորդենի հետ։ Պարզվել է՝ 54–ամյա դերասանը, ով տասնյակ ֆիլմերում է նկարահանվել, նախկինի պես հիանալի ֆիզիկական վիճակում է։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են Թոմ Քրուզն ու Ջեյմս Քորդենն արագորեն փոխում կոստյումներն ու կեղծամները՝ անդադար ներկայացնելով դրվագներ «Անձրևի մարդը», «Յուրահատուկ կարծիք», «Որոտի օրեր», «Հարցազրույց վամպիրի հետ», «Ջերի Մագուայր» և Քրուզի մասնակցությամբ այլ ֆիլմերից։

Զվարճալի հոլովակի նկարահանմանը մասնակցել է նաև դերասան Քյուբա Գուդինգը, ով նկարահանվել էր «Ջերի Մագուայր» ֆիլմում դերասանուհի Նիկոլ Քիդմանի նախկին ամուսնու հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը