Աշխարհ

14.10.2016 16:35


Ցանցահենները Հիլարի Քլինթոնի «Վիքիպեդիայի» էջում պոռնոգրաֆիկ նյութ են տեղադրել (լուսանկար)

Ցանցահենները Հիլարի Քլինթոնի «Վիքիպեդիայի» էջում պոռնոգրաֆիկ նյութ են տեղադրել (լուսանկար)

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «Վիքիպեդիայի» էջում առկա տեղեկատվությունը ցանցահենները փոխել են պոռնոգրաֆիկ նյութով, ինչպես նաև կոչ արել քվեարկել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին։

CNN–ի փոխանցմամբ՝ պոռնոգրաֆիկ նյութը պորտալում է մնացել մոտ մեկ ժամ։ Նույնը կատարվել է նաև Հիլարիի ամուսնու՝ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի էջում։

«Հիշեցնում ենք՝ նոյեմբերին քվեարկելով Հիլարի Քլինթոնի օգտին՝ դուք ապացուցում եք, թե ինչպիսի անողնաշար, մռայլ լիբերալ եք։ Միջուկային պատերազմն անխուսափելի կլինի, իսկ Բիլ Քլինթոնն ավելի շատ կանանց ու երեխաների կբռնաբարի։ Փրկեք այն Ամերիկան, որը դուք գիտեք՝ ձայն տալով Դոնալդ Թրամփին»,– գրված է ԱՄՆ նախկին պետքարտուղարի էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը