Աշխարհ

14.10.2016 17:05


Առանց տաբատի, բարձրակրունկներով միլիոնատերը գերել է համացանցը իր պարով (տեսանյութ)

Առանց տաբատի, բարձրակրունկներով միլիոնատերը գերել է համացանցը իր պարով (տեսանյութ)

Համացանցում մեծ ուշադրության է արժանացել «պարող միլիոնատեր» (այդպես են նրան անվանում համացանցի օգտատերերը) Ջանլուքի Վակի նոր տեսանյութը։ Այս ամռան ընթացքում նա մի քանի օրիգինալ պարերի տեսանյութեր էր տեղադրել համացանցում։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ այս անգամ 50–ամյա արտասովոր իտալացին մի տեսանյութ է ձայնագրել, որն սկսվում է օգտատերերին ուղղված ուղերձով։ Տեսանյութում Վակին պատմում է, որ երբեմն մարդուն համարում են լուրջ միայն այն բանի համար, որ նա փողկապ է կրում։

Երբ տեսանյութի հերոսը վեր է բարձրանում, պարզվում է, որ նրա հագին կան միայն վերնաշապիկ և պիջակ։ Տարօրինակ միլիոնատերը եղել է բարձրակրունկների վրա և առանց տաբատի։ Նման տեսքով նա ուրախ պար է կատարել հայտնի երգչուհի Սիայի երգի տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը