Աշխարհ

20.09.2016 11:05


Էրդողանը ԵՄ–ին հիշեցրել է Թուրքիայի առաջ ունեցած պարտավորությունների մասին

Էրդողանը ԵՄ–ին հիշեցրել է Թուրքիայի առաջ ունեցած պարտավորությունների մասին

Եվրամիությունը պետք է կատարի Թուրքիայի առաջ ունեցած պարտավորությունները։ Այս մասին Նյու Յորքում «Reuters»–ի հետ հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան կատարել է ԵՄ անդամության հետ կապված իր բոլոր պարտավորությունները։ Բայց դա երկկողմ համաձայնություն է. այժմ հերթը ԵՄ–ինն է։ Մենք ուզում ենք, որ ԵՄ–ն անկեղծ լինի այդ գործընթացում»,–նշել է թուրք առաջնորդը։

Ավելի վաղ Թուրքիան կրկին պահանջել էր ԵՄ–ին ժամանակին անվիզա ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար՝ սպառնալով, որ հակառակ դեպքում փախստականների հարցով համաձայնությունը կխզի։

Հարցազրույցում Էրդողանը չի մոռացել նաև ԱՄՆ–ից հերթական անգամ պահանջել իսլամի քարոզիչ Գյուլենին, որին համարում է Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ։

«ԱՄՆ–ը չպետք է քողարկի ահաբեկչին»,–ընդգծել է Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը