Աշխարհ

01.09.2016 11:45


«Միս Բում–Բում 2015» մրցույթի հաղթողը պահանջում է Մեսսիից հանել իրեն «Instagram»–ի սև ցուցակից

«Միս Բում–Բում 2015» մրցույթի հաղթողը պահանջում է Մեսսիից հանել իրեն «Instagram»–ի սև ցուցակից

Բրազիլական «Միս Բում–Բում 2015» մրցույթի հաղթող Սյուզի Քորթեսը «Instagram»-ում ինտերնետ–քարոզարշավ է սկսել այն նպատակով, որպեսզի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հանի իրեն այդ սոցիալական կայքի սև ցուցակից։ Աղջիկն անկեղծ լուսանկարներ է հրապարակում՝ մարզիկի ուշադրությունը գրավելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամուսնացած Մեսսին սև ցուցակ էր գցել աներես մոդելին, ով ողողում էր ֆուտբոլիստի էջն իր ինտիմ սելֆիներով։ Ընդ որում, աղջիկն ասում է, որ Մեսսիից առաջարկություն չի ակնկալում. նա ուղղակի երկրպագում է «Բարսելոնա» թիմին, որտեղ խաղում է Մեսսին։

Նա իր «Instagram»-ում էրոտիկ լուսանկարներ է հրապարակում՝ «Հանի՛ր ինձ սև ցուցակից, Մե՛սսի» հեշթեգերով։

Ներկայումս մոդելին աջակցում է 60–ից ավելի մարդ՝ հրապարակելով լուսանկար նման գրառումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը