Աշխարհ

22.08.2016 11:40


Բեքիր Բոզդաղ. «ԻԼԻՊ–ը ստեղծել են միջազգային ուժերը»

Բեքիր Բոզդաղ. «ԻԼԻՊ–ը ստեղծել են միջազգային ուժերը»

«Միջազգային ուժերն են ստեղծել են «Իսլամական պետությունը» և դարձրել փորձանք ամբողջ մահմեդական աշխարհի գլխին։ Այսօր պնդումներ են հնչեցնում, թե Թուրքիան աջակցում է ԻՊ-ին: Նա, ով Թուրքիային մեղադրում է ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար, Թուրքիայի առաջին թշնամին է»,– «Twitter»-ի իր էջում գրել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։

Նախարարը հավելել է, որ ԻՊ ներսում կան ահաբեկիչներ տարբեր կրոնի և մշակույթների 140 երկրից:

«Նրանք եկել են ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Եվրոպայից և ասիական երկրներից: Ահաբեկիչ դարձած երիտասարդներին այդ երկրներում ինչ-որ կերպ հասանելի է եղել ԻՊ-ի քարոզչությունը: 140 տարբեր երկրներից երիտասարդներ չէին կարող հենց այնպես հասնել Սիրիա և Իրաք: Սա կազմակերպողը հենց այդ միջազգային ուժերն են»,–նշել է Բոզդաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը