Աշխարհ

18.08.2016 21:25


Սատկել է աշխարհի ամենահայտնի վագրը (տեսանյութ)

Սատկել է աշխարհի ամենահայտնի վագրը (տեսանյութ)

Մաչլի վագրը, ով բազմաթիվ վավերագրական ֆիլմերի հերոսուհի էր, 19 տարեկանում սատկել է Հնդկաստանում։ Այս մասին հայտնում է «The Times of India»–ն։

Սատկելուց 5 օր առաջ Մաչլին դադարել է սնվել։ Անասնաբույժները հսկողություն էին սահմանել և փորձում էին կերակրել, սակայն կենդանին հրաժարվում էր։

Վագրը ապրում էր անտառում՝ «Ռանտամբոր» այգու մոտակայքում։ Առաջին անգամ նրան նկատել են 1998թ։ Իր կյանքի ընթացքում կենդանին նկարահանվել է բազում վավերագրական ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Մաչլ՝ վագրերի թագուհին» (Մեծ Բրիտանիա, 2012թ.) ֆիլմն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը