Լրահոս

18.08.2016 13:20


Միհրան Հարությունյանին աջակցելու կապակցությամբ ստորագրահավաք է սկսվել

Միհրան Հարությունյանին աջակցելու կապակցությամբ ստորագրահավաք է սկսվել

«Change.org» կայքում Միհրան Հարությունյանին օլիմպիական ոսկուց զրկելու կապակցությամբ բացված ստորագրահավաքին այս պահին 6000–ից ավելի մարդ է միացել։

Խնդրագրում նշվում է, որ Միհրանը զրկվել է ոսկուց մրցավարի կանխակալ վերաբերմունքի պատճառով, ինչին ականատես է եղել ամբողջ աշխարհը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակչում Միհրանը մրցում էր սերբ ըմբիշ Դավոր Սթեֆանեքի հետ. կողմնակալ մրցավարները առավելությունը տվեցին սերբին։

Ստորագրահավաքին կարելի է միանալ այս հղմամբ՝ https://www.change.org/p/united-world-wrestling-mihran-harutyunyan-the-victim-of-injustice-rioolympics?source_location=petitions_share_skip

Այս խորագրի վերջին նյութերը