Աշխարհ

16.08.2016 10:55


Ռիոյի Օլիմպիական այգում տեսախցիկի անկման հետևանքով տուժածների թիվը հասել է 7–ի

Ռիոյի Օլիմպիական այգում տեսախցիկի անկման հետևանքով տուժածների թիվը հասել է 7–ի

7 մարդ է տուժել Ռիո–դե–Ժանեյրոյի Օլիմպիական այգում տեսախցիկի անկման հետևանքով։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 տուժածի մասին։ «O Globo»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան։

Նշվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանցից 5–ին հարվածել է ճոպանը, որին ամրացված էր տեսախցիկը, 2 կին էլ տուժել է հեռուստատեսային սարքավորումների անկման հետևանքով. նրանցից մեկի քթից արնահոսել է։

Հայտնի է, որ նկարահանումների համար տեսախցիկը տեղադրել է OBS (Olympic Broadcasting Service) ընկերությունը, որը պատկանում է Օլմպիական միջազգային կոմիտեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը