Աշխարհ

14.08.2016 08:06


Նարեկ Աբգարյան. «Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»»

Նարեկ Աբգարյան. «Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»»

Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում իր առաջին մրցակիցն «անհարմար» բռնցքամարտիկ է։

«Բռնցքամարտում նման արտահայտություն կա՝ «անհարմար մրցակից»։ Այս մարզիկն ինձ համար «անհարմար մրցակից էր»։ Ինձ վաղուց բաժին չէր ընկել նման անհարմար մրցակից։ Շատ թափթփված էր, դժվար է մենամարտել մեկի հետ, ով բռնցքամարտից հեռու է։ Առաջիկա մրցակցիս արդեն ծանոթ եմ։ Չին մարզիկը, թեպետ աշխարհի մրցանակակիր է, սակայն անպարտելի չէ»,-շեշտեց Աբգարյանը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում Աբգարյանը 2-1 հաշվով հաղթեց Ուգանդայի ներկայացուցչին։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը