Աշխարհ

26.07.2016 10:30


ԱՍԵԱՆ–ի արտգործնախարարներն ուզում են վերսկսել ԿԺԴՀ–ի միջուկային խնդրի հարցով բանակցությունները

ԱՍԵԱՆ–ի արտգործնախարարներն ուզում են վերսկսել ԿԺԴՀ–ի միջուկային խնդրի հարցով բանակցությունները

Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի անդամ–պետությունների արտաքին գործերի նախարարները հայտարարել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջուկային խնդրի հարցով վեցակողմ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը։

«Կոչ ենք անում ԿԺԴՀ–ին իրականացնել ՄԱԿ–ի Անվտագության խորհրդի բոլոր համապատասխան բանաձևերը՝ ներառյալ 2270–րդը։ Բոլոր շահագրգռված կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և համատեղ ջանքեր ներդնեն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանմանը»,– ասվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, արտգործնախարարներն իրենց անհանգստությունն են հայտնել ԿԺԴՀ–ի իրավիճակի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը