Աշխարհ

22.07.2016 20:40


Նոր թրենդ «Instagram»–ում՝ հայելային եղունգներ (տեսանյութ, լուսանկար)

Նոր թրենդ «Instagram»–ում՝ հայելային եղունգներ (տեսանյութ, լուսանկար)

«MetGala»–ի ժամանակ Ջիջի Հադիդի հայտնի 2000 ԱՄՆ դոլար արժողությամբ եղունգների լաքը նոր՝ «մետալիկ» եղունգներ թրենդը առաջ բերեց, որոնք իրենց արտացոլող մակերեսով կարող են մրցել հայելու հետ։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Այժմ այդ արդյունքին կարելի է հասնել քրոմ պարունակող հայելային փոշու միջոցով, որը մասնագետը տարածում է եղունգին սպունգի օգնությամբ։ Ստացվում է փայլաթիթեղի նման մի ծածկույթ, որը եղունգներին հայելային փայլ է հաղորդում։

Հիմնականում նման ծածկույթն արվում է երկար, եռանկյունաձև եղունգներին, ինչը լրացուցիչ կերպով երկարացնում է մատները։ Սակայն եղունգների կարճ լինելը խնդիր չէ հայելային դիզայնի համար, առավել ևս՝ եթե հաշվի առնենք, որ դրանք այժմ ավելի նորաձև են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը