Աշխարհ

11.07.2016 11:36


Հալեպը կրկին հրթիռակոծվել է

Հալեպը կրկին հրթիռակոծվել է

Հուլիսի 10-ի առավոտից Հալեպը սկսվել է ուժգին հրթիռակոծվել, բախումներ, պայթյուններ և հրաձգություն է եղել։ Հրթիռներն ընկել են քաղաքի տարբեր հատվածներում: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը, ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն ուժգին կերպով ցնցվել է:

Զինյալ խմբավորումների կողմից հրթիռակոծվել են Պուսթան ալ Քասըր, Մունշիէ, Ճըտեյտե, Սեյֆ ալ Տաուլե, Աշրաֆիէ, Շեյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջանները։

Խմբավորումները փորձ է արել թափանցել հատկապես Ճըտեյտեի և Հին Հալեպի շրջաններ, սակայն սիրիական բանակը հետ է մղել նրանց:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը