Աշխարհ

11.07.2016 07:51


Պորտուգալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության եզրափակիչը։ Գավաթի համար պայքարեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակում գնդակն այդպես էլ չհայտնվեց դարպասում։
Առաջին խաղակեսում հավասար պայքար էր ընթանում։ Կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ բախման ժամանակ վնասվածք ստացավ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդիպման 25-րդ րոպեին խնդրեց փոխարինել իրեն:
Երկրորդ խաղակեսում Ֆրանսիան մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն չկարողացավ գրավել Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը:
Ավելացված ժամանակի երկրորդ խաղակեսի մեկնարկին Էդերը հեռու տարածությունից հարվածով գրավեց Ուգո Լյորիսի դարպասը, և Պորտուգալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը