Պետդեպ. «ԼՂ հակամարտությունը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը»
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին օգտագործել իր աշխարհագրական կարևոր դիրքը: ՌԻԱ «Նովոստին» հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքը:
«Այդ հարցի լուծումը մեծ ներուժ է պարունակում Հայաստանի տնտեսական աճի համար»,-ասել է այցով Երևանում գտնվող Բրինքը:
«Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում. Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկն է։ Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ առևտրի, մարդկանց, ծառայությունների համար»,-նշել է նա:

7or.am