Աշխարհ

28.06.2016 11:30


Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է լքել ակումբը

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը որոշել է լքել ակումբը

Իսլանդիայի հետ հանդիպմանը պարտություն կրելով՝ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարել է, որ լքում է ակումբը։ Մարզիչն իր վրա է վերցրել պարտության մեղքը։ Նրա խոսքով՝ խաղացողները լիակատար չափով կատարել են իր ցուցումները։

Թե ով այժմ կգլխավորի անգլիացիների ակումբը, դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Ֆուտբոլի ֆեդերացիան Հոջսոնի որոշումն ընդունել է։

Անգլիա–Իսլանդիա հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։

Իսլանդիայի ելույթը տեսաբաններն անվանում են առաջնության գլխավոր սենսացիան։ Իհարկե, 1/4 եզրափակչում Իսլանդիային զորեղ մրցակից է սպասվում՝ առաջնության տանտեր Ֆրանսիան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը