Արգենտինայի նախագահն անձամբ է խնդրել Մեսսիին մնալ հավաքականում
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին միացել է Լիոնել Մեսսիի երկրպագուների կոչին և խնդրել ֆուտբոլիստին շարունակել խաղալ ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է «France Presse»–ը։
«Նա զանգահարել է Մեսսիին և ասել, որ հպարտություն է զգում ազգային հավաքականում նրա խաղի համար, և խնդրել է ուշադրություն չդարձնել քննադատությունների վրա»,– AFP–ին ասել է Մաքրիի ներկայացուցիչը։
Ավելի վաղ էլ Մեսսիի որոշումը դատապարտել էր արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան՝ հայտարարելով, որ մարզիկը պետք է մնա ու մասնակցի 2018թ. ՌԴ–ում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք՝ 29–ամյա առաջատար ֆուտբոլիստը հայտարարեց, որ ավարտում է իր կարիերան Արգենտինայի հավաքականում Ամերիկայի գավաթի եզրափակչում Չիլիին պարտվելուց հետո։

7or.am