Գիտնականներ. ««Դիսնեյի» արքայադուստրերը պասիվություն և սեքսիզմ են առաջացնում»
«Brigham Young» համալսարանի հետազոտողները պարզել են, որ «Դիսնեյի» հերոսները վտանգավոր են երեխաների համար։
Հետազոտությանը մասնակցել է 198 նախադպրոցական, որոնց խնդրել են պատմել՝ արդյոք նրանք նայո՞ւմ են մուլտֆիլմեր «Դիսնեյի» արքայադուստրերի մասին։ Արդյունքում պարզվել է, որ աղջիկների 96%-ը և տղաների 87%–ը նայում են դրանք։ Բացի այդ, աղջիկների 61%–ը և տղաների 4%–ը առնվազն շաբաթը մեկ անգամ խաղում են խաղալիք «Դիսնեյի» արքայադուստերով։ Այս մասին հաղորդում է «gazeta.ru»–ն։
Մեկ տարի հետո պարզվել է, որ այն աղջիկները, ովքեր սիրում էին ««Դիսնեյի» արքայադուստրերին, ավելի են հակված գենդերային կարծրատիպերին, քան նրանց հասակակիցները։
«Նրանք վախենում են կեղտոտվելուց, համարում են, որ չեն կարող հաջողության հասնել մաթեմատիկայի և այլ գիտությունների շրջանակներում»,– մեկնաբանում են հետազոտության հեղինակները։ Միևնույն ժամանակ, տղաները, ովքեր նայել են արքայադուստրերի մասին մուլտֆիլմեր, ցուցադրել են քաջ վարքագիծ և փորձել են նմանակել «Դիսնեյի» արքայազններին։
Գիտնականների խոսքերով՝ չարժե, որպեսզի աղջիկները շատ հաճախ նայեն այդ մուլտֆիլմերը ևս մեկ պատճառով. արքայադուստրերի արտաքին տեսքը նրանց համար դառնում է իդեալ, որոնց նրանք փորձում են նմանակել և հետագայում։ Բացի այդ, «Դիսնեյի» հերոսները աղջիկների մոտ կարող են «Աղջիկը փորձանքի մեջ» տեսակի վարք առաջացնել՝ երիտասարդ թույլ և պասիվ աղջկա կերպար, ով սովոր է, որ իրեն բոլորը փրկեն։

7or.am