Աշխարհ

21.06.2016 21:48


Քանիե Ուեսթը փողոցում հանդիպած ռեփերին օգնել է ալբոմ ձայնագրել

Քանիե Ուեսթը փողոցում հանդիպած ռեփերին օգնել է ալբոմ ձայնագրել

Ամերիկացի պրոդյուսեր և ռեփեր Քանիե Ուեսթն իր ուշադրությունը գրաված երիտասարդ ռեփերին օգնել է դեբյուտային ալբոմ ձայնագրել։ Այս մասին հայտնում է «NME»–ն»։

Գնահատելով ծնունդով Թենեսի նահանգից Քամերոն Գրեյի տաղանդը՝ Ուեսթը նրա համար վճարել է ստուդիայի ծախսերը և ձայնագրման աշխատանքերին ներգրավել պրոդյուսեր Էնթոնի Քիլհոֆերին, ով «Գրեմիի» 4 մրցնակների դափնեկիր է։ Հաղորդվում է, որ երիտասարդ ռեփերի դեբյուտային ալբոմն արդեն պատրաստ է, և անվանվելու է «Cocaine Ferrari»։

Պարբերականը հայտնում է, որ 2015թ. փետրվար ամսին Գրեյը տեսել է Ուեսթին Լոս Անջելեսի «House Of Blues» դահլիճի մոտակայքում և գրավել է նրա ուշադրությունը՝ կատարելով մի քանի համար։ Ունկնդիրների մեջ է եղել նաև կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը