Աշխարհ

08.06.2016 10:30


Գերմանիայում Դոնբասում կործանված «Բոինգի» վերաբերյալ փաստաթղթեր են գտնվել

Գերմանիայում Դոնբասում կործանված «Բոինգի» վերաբերյալ փաստաթղթեր են գտնվել

Քննիչները գերմանական Բադ-Շվարթաու քաղաքում՝ մասնավոր խուզարկուի մոտ, փաստաթղթեր են գտել, որոնք կարող են օգնել Ուկրաինայի երկնքում մալազիական «Boeing»–ի կործանման պատասխանատուներին գտնելու հարցում։

Խուզարկություններն իրականացրել են Գերմանիայի և Շվեյցարիայի իշխանությունները։ Իրավապահները ստուգումներ են անցկացրել խուզարկուի տանն ու նրա բանկային չհրկիզվող պահարանում Ցյուրիխում, որի պարունակությունն առգրավվել է։

ТАСС–ի փոխանցմամբ՝ մասնավոր խուզարկուն հետաքննում էր «Boeing-777»–ի կործանումը անհայտ հաճախորդի պատվերով։

Հիշեցնենք՝ Ամստերդամից Կուալա–Լումպուր թռչող «Boeing-777»–ը կործանվել է Դոնբասի երկնքում 2014թ. հուլիսի 17–ին։ Օդանավում 283 ուղևոր և անձնակազմի 15 անդամ կար, որոնք բոլորը զոհվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը