Աշխարհ

08.06.2016 10:15


Թրամփն ու Քլինթոնը հաղթել են վերջին փրայմերիզներում (տեսանյութ)

Թրամփն ու Քլինթոնը հաղթել են վերջին փրայմերիզներում (տեսանյութ)

Միլիարդատեր Դոնալդ Թամփն ապահովել է իր հաղթանակը ամերիկյան Նյու Ջերսի նահանգում կայացած նախնական ընտրություններում։ Այս մասին հայտնում են «Fox News»–ն ու NBC–ն։

Նախօրեին հանրապետականները վերջին փրայմերիզներն են անցկացրել Կալիֆոռնիայում, Մոնտանայում, Նյու Ջերսիում, Նյու Մեխիկոյում և Հարավային Դակոտայում։

Հուլիսի 18-21–ին Քլիվլենդի ազգային համագումարի մասնակիցները կընտրեն հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնական թեկնածուին։

Միևնույն ժամանակ, Նյու Մեխիկոյում և Նյու Ջերսիում հաղթել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ զգալիորեն առաջ անցնելով իր մրցակից Բերնի Սանդերսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը