Աշխարհ

06.06.2016 11:55


Լեհաստանում մեկնարկում են երկրի պատմության մեջ ՆԱՏՕ–ի ամենազանգվածային զորավարժությունները

Լեհաստանում մեկնարկում են երկրի պատմության մեջ ՆԱՏՕ–ի ամենազանգվածային զորավարժությունները

Լեհաստանում կանցկացվեն երկրի պատմության մեջ ՆԱՏՕ–ի ամենազանգվածային զորավարժությունները՝ «Anakonda» անվանումով։ Այսօր՝ հունիսի 6–ին, Ազգային պաշտպանության ակադեմիայում կկայանա զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ մանևրները կմեկնարկեն հունիսի 7–ին։

Նշվում է, որ զորավարժություններին 24 երկիր կմասնակցի, իսկ մանևրներին, ընդհանուր առմամբ, ներգրավվել է 31 հազ զինվոր, 3 հազ միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր և զրահափոխադրիչներ, ավելի քան հարյուր ինքնաթիռ ու ուղղաթիռ, ինչպես նաև 12 նավ։

Լեհաստանի ՊՆ–ի փոխանցմամբ՝ զորավարժությունների նպատակն է «ուժեղացնել ազգային և կոալիցիոն հրամանատարությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը միացյալ պաշտպանական գործողության շրջանակներում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը