Աշխարհ

06.06.2016 10:04


Ակտոբեում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր աստիճան» է հայտարարվել (տեսանյութ)

Ակտոբեում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր աստիճան» է հայտարարվել (տեսանյութ)

Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» աստիճան։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Նշվում է, որ բնակիչներին համապատասխան հաղորդագրություններ են ուղարկվում։

Իր հերթին Ակտյուբինսկի նահանգապետ Բերդիբեկ Սապարբաևը հայտարարել է, որ թեև իրավիճակը վերահսկվում է, սակայն կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ակտոբեում զինված անհայտ անձինք գրոհել են «Պալլադա» զենքի խանութը և զորամասը։ Հարձակումների հետևանքով 6 մարդ էր զոհվել։

Նախնական տեղեկատվությամբ՝ հարձակվողները ոչ ավանդական կրոնական ուղղվածության ծայրահեղական հետևորդներ են։ Ակտոմբեում հակաահաբեկչական գործողություն են սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը