Աշխարհ

03.06.2016 07:38


Հալեպում հրթիռակոծությունից հայեր են զոհվել և վիրավորվել

Հալեպում հրթիռակոծությունից հայեր են զոհվել և վիրավորվել

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է: Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ:

Վիրավորների թվում է նաև հալեպահայ Ժոզեֆ Գոչյանը։ Նրա առողջական վիճակը կայուն է:

ՀԱԵ Բերիո թեմի մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ հունիսի 2-ին Հալեպի հրթիռակոծության հետևանքով 4 հայ է զոհվել: Հրթիռներից մեկն ընկել է խանութի վրա, ինչի հետևանքով զոհվել են Վազգեն Ճապաղջուրյանը, Հովսեփ Ջանեցյանը, Լևոն Քելխաչերյանը և Խաչիկ Աբուլաբությանը:

Նաև ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Ալտաաթար թաղամասում հեծանվորդ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն: Զոհվել է 2, վիրավորվել՝ 4 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը