Աշխարհ

14.04.2016 19:54


Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Նորվեգիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ։

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, հրում վարժությունում կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ՝ ապահովելով ոսկե մեդալ։

«Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախում կռվող բոլոր հայ զինծառայողներին: Մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»,- իր ելույթից հետո ասել է 29-ամյա մարզուհին:

Տղամարդկանց 85 կգ քաշայինների B խմբում Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ (153+193) արդյունքով գրավեց առաջին տեղը:

Այս խորագրի վերջին նյութերը