Աշխարհ

14.04.2016 16:15


Պորոշենկո. «Ուկրաինայի բանակը Եվրոպայում ամենամարտունակներից է»

Պորոշենկո. «Ուկրաինայի բանակը Եվրոպայում ամենամարտունակներից է»

Երկու տարվա ընթացքում ուկրաինացի զինվորականներին հաջողվել է տեղայնացնել աշխարհազորայինների ուժերը և ստեղծել Եվրոպայի ամենամարտունակ բանակներից մեկը։ Այս մասին այսօր Գերագույն ռադայում իր ելույթում հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։

«Այսօր հակաահաբեկչական արշավի երկրորդ տարելիցն է։ Այդ ընթացքում մենք ձևավորել ենք Եվրոպայի ամենամարտունակ բանակներից մեկը, ինչպես նաև կարողացել ենք տեղայնացնել թշնամուն երկրի հեռավորարևելյան սահմանագծում»,– Պորոշենկոյի խոսքն է մեջբերում «LifeNews»–ը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ նախարարների կաբինետի ղեկավար է նշանակվել Ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը