Աշխարհ

14.04.2016 13:45


Այսօր «Բորուսիան» կմրցի «Լիվերփուլի» հետ

Այսօր «Բորուսիան» կմրցի «Լիվերփուլի» հետ

Այսօր Դորտմունդի «Բորուսիան» կմրցի անգլիական «Լիվերփուլի» հետ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։

Ակուբմները կհանդիպեն «կարմիրների» տնային մարզադաշտում՝ «Էնֆիլդ Րոուդում»։

Դորտմունդում նախորդ ոչ ոքիից հետո (1:1) «Լիվերփուլը» կիսաեզրափակիչ դուրս գալու ավելի մեծ հնարավորություններ ունի. նրան ձեռնտու է թե՛ հաղթանակը և թե՛ գոլազուրկ ոչ ոքին։

Եվրոպայի լիգան մնացել է Յուրգեն Կլոպի սաների վերջին հնարավորությունը հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգային մասնակցելու համար։ Դա կլինի միայն եզրափակչում հաղթանակ տանելուց հետո։ Հենրիխ Մխիթարյանի ակուբմն էլ գործնականում ապահովել է իր տեղը հաջորդ ՉԼ–ում՝ ամրապնդվելով ազգային առաջնության երկրորդ տեղում։

Մրցումը կսպասարկի թուրք մրցավարների խումբը՝ Ջյունեյթ Չաքրի գլխավորությամբ։

Նշենք նաև, որ խաղը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Հիլլսբորոյի» ողբերգության 27-ամյա տարելիցի. հրմշտոցի պատճառով մերսիսայդյան ակումբի 96 երկրպագու էր մահացել։

Խաղերի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:05–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը