Աշխարհ

14.04.2016 12:29


Ստամբուլում տղամարդը սպանել է հայ ընկերուհուն ու թաղել բետոնի մեջ (տեսանյութ)

Ստամբուլում տղամարդը սպանել է հայ ընկերուհուն ու թաղել բետոնի մեջ (տեսանյութ)

«Ակօսի» փոխանցմամբ՝ թուրքական Գյոլչուջքում հայտնաբերվել է 34 օր առաջ Անթալիայից Ստամբուլ եկած ու անհետացած, Գերմանիայի քաղաքացի, ազգությամբ հայ Ռիտա Դարի Վինքլերի դին։ Աղբյուրը նշում է, որ նա Ստամբուլ էր եկել ընկերոջը՝ Ա. Ք. Ս.-ին տեսնելու համար, սակայն մարտի 10-ից անհետացել էր։

Վինքլերի սպանության մեջ կասկածելով նրա ընկերոջը՝ իրավապահները դատախազությունից թույլտվություն են ստացել որոնումներ կատարել նրանց ընտանեկան գերեզմանատանը, այգում և մերձավորին պատկանող շինության մոտ։

Վինքլերի դին հայտնաբերվել է սպանության մեջ կասկածվող ընկերոջ բարեկամի աշխատավայրում՝ բետոնի մեջ թաղված։

Այս խորագրի վերջին նյութերը