Աշխարհ

13.04.2016 13:15


Շուտով «Ֆեյսբուքի» օգտատերերը կօգտվեն նոր՝ «պահպանել» կոճակից

Շուտով «Ֆեյսբուքի» օգտատերերը կօգտվեն նոր՝ «պահպանել» կոճակից

«Ֆեյսբուք» սոցցանցի օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան պահպանել իրենց հավանած հոդվածները, տեսանյութերը, բառերը և այլ տեղեկատվություն՝ տեղափոխելով դրանք հատուկ թղթապանակ՝ նյութերի հետ ավելի ուշ ծանոթանալու համար:

«LifeNews»-ի փոխանցմամբ՝ համապատասխան «պահպանել» կոճակը շուտով հասանելի կդառնա սոցիալական ցանցի բոլոր օգտատերերին:

Բացի այդ, «F8» համաժողովի ժամանակ, որի գլխավոր թեման էր «յուրաքանչյուրին տալ հնարավորություն՝ կիսվելու ցանկացածի հետ ցանկացածով», «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ իր առջև նպատակ է դրել սոցիալական ցանցը հասանելի դարձնել մոլորակում բնակվող 7 մլրդ մարդկանցից յուրաքանչյուրի համար:

«Երբ ես նայում եմ աշխարհում տիրող իրավիճակին, ես տեսնում եմ մարդկանց և ամբողջական ազգերի, որոնք քողարկվում են աշխարհն ու համաշխարհային հանրությունը կապելու գաղափարից», - հայտարարել է Ցուկերբերգը՝ ընդգծելով, որ սոցիալական ցանցը մտադիր է օգնել աղքատ երկրների բնակիչներին կապի մեջ մնալ իրենց ընկերների և հարազատների հետ՝ ապահովելով նրանց դեպի «Ֆեյսբուք» մուտք ունեցող անվճար սահմանափակ ինտերնետով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը