Աշխարհ

07.04.2016 14:50


«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ». ՌԴ նախագահը պատասխանելու է ռուսաստանցիների հարցերին

«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ». ՌԴ նախագահը պատասխանելու է ռուսաստանցիների հարցերին

Ապրիլի 14-ին կհեռարձակվի «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» հատուկ հաղորդումը, որի ժամանակ ռուսաստանցիները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել ՌԴ նախագահին: Ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն՝ հաղորդումը հեռարձակելու են Ռուսական Առաջին ալիքը, «Россия 1»-ը, «Россия 24»-ը, ինչպես նաև «Маяк», «Вести FM» և «Радио России» ռադիոկայանները:

Հարցերի հավաքագրումը սկսվելու է հաղորդումից ուղիղ մեկ շաբաթ առաջ: Համապատասխան հարց տալու համար հարկավոր է զանգահարել call-կենտրոն, ուղարկել «սմս» կամ «մմս» հաղորդագրություններ, հարցը թողնել moskva-putinu.ru կայքում կամ նույնիսկ «Վկոնտակտե» սոցցանցում:

Նշվում է, որ բոլոր ստացած հարցերը մշակվելու են, և դրանցից ամենահետաքրքիրները կհնչեն հաղորդման ժամանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարցերի առավելագույն քանակը գրանցվել է 2015 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը ստացել է ավելի քան 3 մլն հարց: 3 ժամ 58 րոպեյվա ընթացքում Պուտինը պատասխանել է 55 հարցի:

Իսկ 2013 թվականին գրանցվել է ամենաերկար հաղորդումը, երբ Պուտինը պատասխանում էր մարդկանց հարցերին 4 ժամ 47 րոպե:

Նշվում է, որ մարդկանց հիմնականում հետաքրքրում են հարցեր՝ կապված սոցիալական ապահովության, բնակարանային և կոմունալ ծառայությունների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը