03.07.2024 ● 22:49
03.07.2024 ● 22:29
03.07.2024 ● 22:18
03.07.2024 ● 22:14
03.07.2024 ● 22:01
03.07.2024 ● 15:08
03.07.2024 ● 15:03
03.07.2024 ● 14:57
03.07.2024 ● 14:07
03.07.2024 ● 14:03
03.07.2024 ● 13:48
03.07.2024 ● 13:18
03.07.2024 ● 12:34
03.07.2024 ● 10:49
● Լրահոս
Այրվել են մեքենաներ
22.06.2012 ● 11:32
Հունիսի 21-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Արջերի հարձակում
22.06.2012 ● 11:31
Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 20-ին Ելփին գյուղում Քաջիկ Ալավերդյանին պատկանող անասնագոմում արջերը հոշոտել են 4 գլուխ ոչխար, իսկ հունիսի 21-ին փորձել են մտնել Հմայակ Հարությունյանին և Գարսևան Ալավերդյանին պատկանող անասնագոմերը, սակայն չկարողանալով` ջարդել են ցանկապատը և ցրիվ տվել անասնակերը:
Արմեն Ռուստամյան. «Նույնիսկ բնությունն է երես թեքել այս կառավարությունից», կամ ջուրը՝ որպես ընտրակաշառք
22.06.2012 ● 11:29
Ռուստամյանը նաև հետաքրքրվել է, արդյոք այն պատճառով, որ կառավարությունը ջրառատ տարի է կանխատեսել, ջրամբարներից ջուր է բաց թողել, իսկ այժմ էլ փաստի առջև է կանգնել և դեֆիցիտը լրացնելու համար ցանկանում է Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ կատարել։
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
22.06.2012 ● 11:04
Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա` ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:
Կառավարության 15 անդամներից , վարչապետի գլխավորությամբ, միայն 2-ն են զինվորական ծառայություն անցել
22.06.2012 ● 11:01
Ըստ Կառավարության պաշտոնական կայքի, պարոն Ս.Սարգսյանի հայտարարած «իսկական տղամարդկանց» թիվը Կառավարության կազմում գնալով պակասում է։ Կառավարության 15 անդամներից /ընդհանուր 19 թվից հանած 2 ուժային և 2 կին նախարարներ/ Վարչապետի գլխավորությամբ, միայն 2-ն են զինվորական ծառայություն անցել, այսինքն, 13 տոկոսը:
2012թ. նոր սյուրպրիզ է մատուցել կառավարությանը. վիճահարույց օրինագծի քննարկումը սկսվեց
22.06.2012 ● 10:57
ԱԺ–ը քննարկում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի Սևանա լճից 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր պետք է բաց թողնվի։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասել է, որ 2012թ. նոր սյուրպրիզ մատուցեց իրենց, սակավաջուր տարի էր, այդ պատճառով ստիպված են ջրային ռեսուրսների դեֆիցիտը լրացնելու համար դիմել այս միջոցին։
Մեկ շաբաթ ժամանակ՝ եվրագոտին ճգնաժամից դուրս բերելու համար
22.06.2012 ● 10:47
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, անդրադառնալով հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթաժողովին՝ ասել է, որ «բանակցությունների տապալումը կործանարար հետևանքներ կունենա»:
Թալիբների գրաված հյուրանոցից շուրջ 40 պատանդ է ազատ արձակվել
22.06.2012 ● 10:42
Աֆղան զինվորականները փրկել են 35-40 պատանդների, որոնց թալիբները պատանդ էին պահել Քաբուլի բարձրակարգ հյուրանոցներից մեկում:Պատանդների թվում եղել են նաև կանայք և երեխաներ: Հյուրանոցի վրա հարձակում գործած երեք զինյալներից երկուսը սպանված են: Սպանվել են նաև հյուրանոցի անվտանգության երեք աշխատակիցներ և մեկ ոստիկան:
Շուշան Պետրոսյանը չգիտեր՝ ինչին է կողմ քվեարկում. ԱԺ նախագահը հատուկ նրա համար կրկնել է հարցը
22.06.2012 ● 10:36
ԱԺ–ում քվեարկության է դրվել «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխուններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ Պատգամավորներ Արտաշես Գեղամյանի, Լյուդմիլա Սարգսյանի և էլի մի քանիսի կոճակը չի աշխատել։ Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀԿ–ական նորաթուխ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանին՝ հարցնելով՝ դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ։ –Ինչի՞ն,–զարմացած արձագանքել է Շ. Պետրոսյանը, ինչը մյուս պատգամավորներին բավականին զվարճացրել է։
Ավարտվում է Բրեյվիկի դատավարությունը
22.06.2012 ● 10:29
«Բի Բի Սի»-ի փոխանցմամբ՝ այսօր Նորվեգիայում տեղի կունենան ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի պաշտպանության վերջին դատական լսումները։
Իվանիշվիլին քաղաքացիության հարցով բողոք է ներկայացրել ՄԱԿ
22.06.2012 ● 10:27
«Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով՝ կապված իր քաղաքացիության վերականգման գործընթացի շուրջ ստեղծվող արհեստական խոչընդոտների հետ: Բողոքում նշվում է, որ Իվանիշվիլիին ապօրինի կերպով Վրաստանի քաղաքացիությունից զրկել են և քաղաքացիություն շնորհելու հարցում անհիմն կերպով մերժում են։
Գրիգոր Նազարյանը և Մարկ Սաղաթելյանը վթարի են ենթարկվել
22.06.2012 ● 10:15
Այսօր գիշերը Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները։ «Ֆոլցվագենի» վարորդ` 1971 թ. ծնված Գրիգոր Նազարյանը՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, երաժշտական և ժամանցային ծրագրերի գծով «Մանկական Եվրատեսիլ 2011» -ի պրոդյուսեր, և ուղևոր` 1971 թ. ծնված շոումեն Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են հիվանդանոց:
Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռիո դե Ժանեյրոյում
22.06.2012 ● 10:05
Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Նյու–Յորքի պատկերասրահից գողացել են Դալիի կտավը
22.06.2012 ● 10:01
Այսօր՝ վաղ առավոտյան Նյու-Յորքի New York City Art Gallery պատկերասրահի տնօրենը զանգահարել է ոստիկանություն և հայտնել պատկերասրհից Սալվադոր Դալիի կտավի գողության մասին։ РСН–ի փոխանցմամբ՝ կտավի արժողության և միջադեպի այլ մանրամասներկ մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։
71 տարի առաջ այս օրը սկսվեց Հայրենական մեծ պատերազմը
22.06.2012 ● 10:00
Հայրենական պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։
Այսօր ավարտվում է պետական ավարտական և միասնական քննությունների առաջին հիմնական փուլը
22.06.2012 ● 09:50
Այսօր ավարտվում է հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական և միասնական քննությունների առաջին հիմնական փուլը։ Հունիսի 22-ին Հայաստանի և Արցախի դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից։
«Նաիրի» երկաթգծի մոտակայքում պայթյուն է որոտացել. կա զոհ
22.06.2012 ● 09:43
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդի երկաթգծի արդյունաբերական հանգույցում` «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ-ում, տեղի է ունեցել տարայի պայթյուն, ինչի հետևանքով մահացել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ներսես Կորյունի Ղազարյանը:
Պահանջում են արդար քննություն
22.06.2012 ● 09:33
Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողները հունիսի 21-ի կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել այսօր՝ ժ. 13:00 Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ ակցիա կազմակերպել՝ պահանջելով վերոնյշալ ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին: