Ինչպես հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 17-ի հանրահավաքում՝ ՀԱԿ-ը անցնում է վճռական գործողությունների։ Դե ուրիշ բան չէր մնում անելու։ «Եղիազարը» ընդառաջ չգնաց «էջմիածնական միաբանների» աղաչանք-պաղատանքներին և «չերկխոսեց» լևոնենց հետ, ու հիմա սրանք ստիպված «կոշտացնում» են իրենց դիրքորոշումը։
Այդ «կոշտացումը» մի քանի կետից է բաղկացած։ Նախ ասվեց, թե երկու նախապայման են դնում Սերժ Սարգսյանի առաջ, բայց չասվեց, որ եթե այդ նախապայմանները ՀՀԿ «ճկուն» ղեկավարը չբավարարի, ապա ի՞նչ է արվելու։ Բայց դե դա, երևի, այնքան էլ կարևոր չէ ՀԱԿ-ի համար։ Կարևորը վճռական լինելն է կամ, ավելի ճիշտ, վճռականություն խաղալը։
Ենթադրվում է, որ եթե Սարգսյանն ազատ չարձակի քաղբանտարկյալներին ու մարտի 1-ը չբացահայտի, ապա լևոնական 2 նախապայմաններին կավելանա ևս մեկը, հետո չորրորդը, հետո հինգերորդը և այդպես շարունակ։ Այդ նախապայմանների տարափի տակ Սարգսյանը, հավանաբար, ՌԴ-ի ռազմաբազաների ՀՀ-ում տեղակայման ժամկետն այս անգամ արդեն կերկարաձգի 149 տարով ու այդ ձևով կխուսափի տերպետրոսյանական նախապայմանների բավարարումից, ինչպես որ Ռուսաստանի հետ 49-ամյա պայմանագիր կնքելով՝ խուսափեց Էրդողանի նախապայմաններից։ Նման գործընթացների հավանականությունն, ի դեպ, շատ մեծ է, քանի որ, ըստ հայ քաղաքական մտքի տիտան Ռազմիկ Զոհրաբյանի տեսության, երբ ընդդիմությունը միասնական չի լինում իշխանության հետ՝ վերջիններս ստիպված են լինում ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրեր կնքել այլ պետությունների հետ, որպեսզի ապահովեն երկրի անվտանգությունը։ Ինչպես ասում են՝ «ժելեզնայա լոգիկա»։ Բայց եկեք թողնենք իշխանություններին ու իրենց ռազմիկներին, ու տեսնենք, թե ՀԱԿ-ն ուրիշ էլ ի՞նչ կերպ է իշխանություններին պատին դեմ տալու։
Ըստ Տեր-Պետրոսյանի «սեպտեմբերյան թեզիսների»՝ իրենց պայքարի «կոշտացումը», բացի նախապայման-նախապայմանի հետևից առաջարկելու, դրսևորվելու է նաև այլ կերպ։
ՀԱԿ առաջնորդի պայքարի «մենյուն» ու «շարժման» օրակարգը բազմազան են՝ «հուժկու» երթից մինչև «հուժկու» հանրահավաք։ Եվ ահա հոկտեմբերի 1-ին նախատեսված էր, ինչպես իրենք են սիրում ասել, հուժկու երթ դեպի եվրոպական կառույցները ներկայացնող հայաստանյան գրասենյակ ու «հուժկու» նամակ-բողոքի հանձնում։ Սակայն սադրիչ եղանակը խափանեց կոնգրեսականների ծրագիրը և երթը տեղի չունեցավ։ Անձրև էր գալիս։ Սարյանի արձանի մոտ հավաքվածներին ասվեց, որ առողջությունն ավելի թանկ է, քան երթը, և, բացի այդ, նամակը, գրողը տանի, կարելի է տալ նաև առանց «շուխուրի» և հոգեբանական էքսցեսների, ինչի՞ մասին է խոսքը ... Վե՛րջ։ Ցրվե՛ք տներով։
Փաստորեն, սրիկա իշխանությունների հեռացման գործընթացին նպաստող հերթական քայլին այս անգամ խոչընդոտեց ջուրը, որն ակնհայտորեն պատվեր էր կատարում և երկնքից նենգաբար թափվում էր միտինգավորների գլխին այն ժամանակ, երբ «շարժման» ղեկավար կազմը (մասնավորապես՝ Տեր-Պետրոսյանը) տանը նստած, երևի, թեյ էր ըմպում ու մի կերպ դիմանում իշխանությունների հերթական ստորությանը՝ «ջրի մեջ մտնողը թրջվելուց չի վախենա» ծրագրի շրջանակներում։
Այս ամենն ինձ հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած «հուժկու» հանրահավաքներից մեկը, որին ներկա չէր գտնվել այն օրերին «կուռք» աշխատող Ստեփան Դեմիրճյանը՝ տեղի ունեցածը բացատրելով տանը հյուրեր ունենալու հանգամանքով։ Այսինքն՝ մարդիկ հավաքվել «Ստե՛-փա՛ն, Ստե՛-փա՛ն» կամ «Դե-միր-ճյա՛ն, Դե-միր-ճյա՛ն» էին գոռում, իսկ Ստեփանը քաղաքավարության զոհ էր դարձել, չէր մասնակցել հանրահավաքին ու ... հետաձգել էր իշխանափոխությունը այլ, ավելի բարենպաստ պահի, երբ տանը հյուրեր չէին լինի։
Տվյալ դեպքում «հուժկու» երթին խանգարեցին արդեն ոչ թե «շարժման» առաջնորդի տուն եկած հյուրերը, այլ՝ անկոչ հյուր անձրևը։ Եվ սա շատ խորհրդանշական է։ Մեռնող «շարժումը» միշտ էլ նման «խոչընդոտների» է հանդիպում։ 2008-ի «հեղափոխական» այն օրերին նույնիսկ ցուրտ ձմեռը չէր խանգարում, որպեսզի «շարժման» ղեկավարները շուրջօրյա ռեժիմով մարդկանց դրսում պահեին, բայց հիմա անհանգստացան շարքերի առողջությամբ, երբ ընդամենը աշնանային թեթև անձրև եկավ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ։
«Հուժկու» երթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ավազակապետությունը շանս չունի, քանի որ «պայքարը» շարունակվում է։ Մեկ-երկու այսպիսի «երթ», և իշխանական բուրգը կփլուզվի՝ չդիմանալով ճնշմանը։ Սպասենք «հուժկու» հանրահավաքին, բայց հնարավոր է այդ օրն էլ «թարսլամա» մի անձրև գա ու համը հանի։ Վհատվել պետք չէ։ Չէ՞ որ «շարժման» առաջնորդն, ինչպես գիտեք, դեռ «էն գլխից» հայտարարել է, թե «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ու հետո էլ ավելացրել՝ «Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա»։ Փորձն, իհարկե, ցույց տվեց, որ այդ խոսքերը պետք էր հասկանալ ճիշտ հակառակ կերպ, բայց միթե դա է էականը։ Կարևորը պայքարն է։ Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ ...
Հուժկու անձրև՝ հուժկու երթի փոխարեն

Կարեն Հակոբջանյան