Լրահոս

01.10.2010 16:29


ԵՀՄՖ-ի նախագահն ընդունել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ  Գրիգորյանն ընդունել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ պարոն Յան Կովաչիկին ' կապված Հայաստանի և Սլովակիայի հավաքականների առաջիկա խաղի նախապատրաստական աշխատանքների հետ: Առանձնազրույցի ժամանակ խոսվել է հայկական և սլովակյան ֆուտբոլների անցյալի և այսօրվա մակարդակների շուրջ: Պարոն Կովաչիկը նշեց, որ սլովակյան ֆուտբոլի լավագույն տարները տառացիորեն համընկնում են անցյալում հայկականի հետ և դրանք  անկասկած անցյալ դարի 70-80-ականներն էին, երբ երկու երկրներն էլ ունեին Եվրոպային հայտնի մի շարք ֆուտբոլիստներ: Այսօր սլովակյան ֆուտբոլն երկրորդ թռիչքն է ապրում, և Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան անելու է ամեն ինչ այդ վերընթացի երկարատևությունն ապահովելու համար: Ըստ պարոն Կովաչիկի հայկական ֆուտբոլն ունի նույնպես խոստումնալից ապագա, սակայն կարիք կա  մեկ երկու առաջնակարգ համաշխարհային ֆուտբոլիստների «ազգայնացման»: Խոսքը բարձր մակարդակի երկու օտարազգի ֆուտբոլիստների հայակական ֆուտբոլ ներգրավելու և քաղաքացիություն շնորհելու միջոցով' նրանց ազգային հավաքականում ապահովելու մասին է: Այս ճանապարհով ընթացել և ընթանում են Եվրոպայում հաջողության հասած բոլոր ազգային հավաքականները:

Գրիգորյանը և Կովաչիկը պայմանավորվեցին Հայաստանի հետ կապերի զարգացման շուրջ' ներառյալ ֆուտբոլիստների փոխանակման ու ֆինանսական ներդրումներ անելու ծրագրերով: Պարոն Կովաչիկը հայտնեց, որ հոկտեմբերի 8-ին Սլովակիայի հավաքականն անելու է ամեն ինչ հայ ֆուտբոլասերների առաջ փայլուն խաղ ցուցադրելու համար և հավատացած է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը դժվարիններից մեկն է լինելու:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը