Պետդեպից չեն կարողացել բացատրել՝ ինչու կոալիցիան չի փորձել կանխել ԻՊ նավթի մաքսանենգությունը G20–ի գագաթաժողովից առաջ (տեսանյութ)
Սիրիայում ԱՄՆ–ի և հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան առաջին անգամ հուժկու հարված է հասցրել ավտոցիստեռններին, որոնք «Իսլամական պետությունն» օգտագործում է նավթ տեղափոխելու համար։ Այս մասին գրում է «russian.rt.com»–ը։
Ուշագրավ է, որ ավելի քան 100 բենզատար է ոչնչացվել այն բանից հետո, երբ Անթալիայում G20–ի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջնորդների հետ կիսվել է ԻՊ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությամբ և ցույց տվել վառելիքով բեռնված ավտոցիստեռնների մի քանի կմ երկարությամբ շարասյուների՝ օդից արված լուսանկարները։
«RT»–ի հայազգի թղթակից Գայանե Չիչակյանը մեկնել է ԱՄՆ պետքարտուղարություն՝ պարզելու, թե ինչու կոալիցիոն ուժերն ավելի շուտ չէին նման հարվածներ հասցնում։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները պատասխանել է, որ ռազմական գործողություններին առնչվող նման հարցերը հարկավոր է տալ ԱՄՆ ՊՆ–ին։
««Իսլամական պետությանը» ֆինանսավորումից զրկելը կոալիցիայի առաջադրանքներից մեկն է։ Եվ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը նրանց ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն են»,–ասել է Թոները՝ հավելելով, որ չի տիրապետում ռմբակոծումների թվերին։
Թոները նաև նշել է, որ չգիտի՝ ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառե՞լ է իրաքյան բանկերի նկատմամբ, որոնց կասկածում են խմբավորման համար տրանսակցիաներ իրականացնելու մեջ։
«RT»–ին այդպես էլ չի հաջողվել ստանալ իր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է ԱՄՆ–ը սկսել ռմբակոծել ավտոցիստեռնները միայն այժմ։ Ի՞նչն էր խանգարում նրան դա անել ավելի վաղ։
Ուշագրավ հրապարակում էր նախորդ ամիս տեղ գտել «Financial Times»–ում։ Պարբերականը գրել էր, որ ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան խուսափում է ոչնչացնել ԻՊ առևտրային ուղիները, քանի որ խմբավորման մատակարարած նավթը մեծ նշանակություն ունի նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող բնակչության համար. կոալիցիան մտավախություն ունի, որ վառելիքի պաշարները ոչնչացնելով՝ իր դեմ կտրամադրի տեղի բնակչությանը։Իսկ թե ինչ է փոխվել այժմ, Պետդեպից ըմբռնելի պատասխան չի ստացվել։
Պետդեպից չեն կարողացել բացատրել՝ ինչու կոալիցիան չի փորձել կանխել ԻՊ նավթի մաքսանենգությունը G20–ի գագաթաժողովից առաջ (տեսանյութ)
Սիրիայում ԱՄՆ–ի և հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիան առաջին անգամ հուժկու հարված է հասցրել ավտոցիստեռններին, որոնք «Իսլամական պետությունն» օգտագործում է նավթ տեղափոխելու համար։ Այս մասին գրում է «russian.rt.com»–ը։
Ուշագրավ է, որ ավելի քան 100 բենզատար է ոչնչացվել այն բանից հետո, երբ Անթալիայում G20–ի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային առաջնորդների հետ կիսվել է ԻՊ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկատվությամբ և ցույց տվել վառելիքով բեռնված ավտոցիստեռնների մի քանի կմ երկարությամբ շարասյուների՝ օդից արված լուսանկարները։
«RT»–ի հայազգի թղթակից Գայանե Չիչակյանը մեկնել է ԱՄՆ պետքարտուղարություն՝ պարզելու, թե ինչու կոալիցիոն ուժերն ավելի շուտ չէին նման հարվածներ հասցնում։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները պատասխանել է, որ ռազմական գործողություններին առնչվող նման հարցերը հարկավոր է տալ ԱՄՆ ՊՆ–ին։
««Իսլամական պետությանը» ֆինանսավորումից զրկելը կոալիցիայի առաջադրանքներից մեկն է։ Եվ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը նրանց ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն են»,–ասել է Թոները՝ հավելելով, որ չի տիրապետում ռմբակոծումների թվերին։
Թոները նաև նշել է, որ չգիտի՝ ԱՄՆ–ը պատժամիջոցներ կիրառե՞լ է իրաքյան բանկերի նկատմամբ, որոնց կասկածում են խմբավորման համար տրանսակցիաներ իրականացնելու մեջ։
«RT»–ին այդպես էլ չի հաջողվել ստանալ իր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է ԱՄՆ–ը սկսել ռմբակոծել ավտոցիստեռնները միայն այժմ։ Ի՞նչն էր խանգարում նրան դա անել ավելի վաղ։
Ուշագրավ հրապարակում էր նախորդ ամիս տեղ գտել «Financial Times»–ում։ Պարբերականը գրել էր, որ ԱՄՆ–ի գլխավորած կոալիցիան խուսափում է ոչնչացնել ԻՊ առևտրային ուղիները, քանի որ խմբավորման մատակարարած նավթը մեծ նշանակություն ունի նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող բնակչության համար. կոալիցիան մտավախություն ունի, որ վառելիքի պաշարները ոչնչացնելով՝ իր դեմ կտրամադրի տեղի բնակչությանը։ Իսկ թե ինչ է փոխվել այժմ, Պետդեպից ըմբռնելի պատասխան չի ստացվել։
7or.am