Քաղաքական

29.09.2015 11:10


Համանախագահները հանդիպել են Լավրովի հետ, ԵԱՀԿ նախագահը՝ համանախագահների հետ

Համանախագահները հանդիպել են Լավրովի հետ, ԵԱՀԿ նախագահը՝ համանախագահների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին «Instagram»–ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդության հաջորդ քայլերը։

«Բոլոր համանախագահ երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի խաղաղ և բանակցությունների միջոցով կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը։

Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել է նաև ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

ԵԱՀԿ կայքը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Համանախագահները ԵԱՀԿ նախագահին տեղեկացրել են հայ–ադրբեջանական զորքերի շփման գծում ծագած լարվածության և Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ տարվող բանակցային գործընթացի մասին:

Դաչիչը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և դատապարտել իրավիճակի սրումը` կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և աշխատանք տանել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

ԵԱՀԿ նախագահն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և ընդգծել, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը լավ քայլ կլինի բանակցային գործընթացն առաջ տանելու և վստահության ամրապնդման ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը