Հայ-թուրքական հարաբերություն- ներում նոր ադապտացիոն մեխանիզմների մշակման հնարավորությունը
Հայ-թուրքական վերջին շրջանի զարգացումները, դիվանագիտական արձանագրությունների ստորագրումը, սահմանի սպասվելիք բացումը ու դրան հաջորդող իրադարձությունները մի տեսակ քաոսային իրավիճակ են ստեղծել ոչ միայն հասարակական լայն զանգվածների շրջանակներում, այլ նաև խնդրով զբաղվող բազմաթիվ մասնագետների, հրապարակախոսների, լրագրողների, քաղաքական գործիչների շրջանում: Չնայած խնդրո առարկա հարցի մասին խոսում են բոլորը, սակայն չկա հայեցակարգային մոտեցում, չկա որևէ ամբողջական հետազոտություն, որը կներառեր խնդրի քաղաքական, հասարակական, սոցիալական, մշակութային, կրոնական ու այլ կողմերը և իր բնույթով օգտակար կլիներ հարցով մտահոգ մարդկանց համար՝ հասկանալու հիմնախնդրի բոլոր ներբերանգները: Սակայն քանի որ նման հետազոտություն չկա, և ինչպես կարելի է ենթադրել' այդպիսիք պատվիրելու կամ կատարելու միտումներ էլ չկան, ապա խնդիրն առավելապես մնում է ոչ թե բանական քննարկումների, այլ զգացմունքային շեշտադրումների շարքում։ Ու տեղին է նշում Մխիթար Գաբրիելյանը. «Գոյություն ունի հայ-թուրքական հարաբերությունների ոչ թե բանական հիմնավորում, այլ այդ հարաբերությունների մետաֆիզիկա»:
Եվ այսպես, ինչ կարելի է անել, որպեսզի հայ ժողովրդի ու հայոց անկախ պետականության համար այդքան կարևոր հիմնախնդիրը դուրս գա մետաֆիզիկականի ոլորտից ու տեղավորվի հիմնավորված հարաբերությունների տրամաբանական շղթայի մեջ: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները քննելիս առաջին գիծ են մղվում ընտանեամուսնական, բարոյական, զգայական դիտանկյունները, ու մի տեսակ անտեսվում են տնտեսական, մշակութային, կրոնական կողմերը: Ժողովրդագրական փոփոխությունների վտանգը բանականության ու իռացիոնալության արանքում է, քանի որ մի կողմից գործ ունենք պատմական վախի հետ, որն առավել է ամրապնդվել մոնոէթնիկ պետության մեջ ապրելու ընթացքում, իսկ մյուս կողմից էլ աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխությունները, միգրացիոն շարժերը, վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում դրանց դրսևորումները հիմք են տալիս լրջորեն մտահոգվել այդ ուղղությամբ:
Ինչպես արդեն վերը նշեցինք, տարբեր մակարդակներով բացակայում են հայ-թուրքական հարաբերությունների դրական ու բացասական կողմերի վերաբերյալ համակարգային ուսումնասիրությունները, և նույնիսկ քաղաքական գործիչների բանավեճերում զգացվում է լուրջ հետազոտությունների ու սոցիոլոգիական թվերի բացակայությունը:
Այս տեսանկյունից գործընթացը կարելի է բաժանել երկու մասի. ա) առաջին փուլում առավելապես գերակայում էին զգացմունքային գնահատականները, որոնք հիմնականում կապված էին ներկա փուլի, չստորագրվելու, չվավերացվելու հետ, բ) երկրորդ փուլում գործ ենք ունենալու արդեն առկա իրողության հետ, երբ պետք է ստեղծված հիմնահարցերին տրվեն մասնագիտական գնահատականներ: Հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ու խաղաղ իրավիճակում մրցակցությունը շարունակելու գործում համընդհանուր անկասելի գործընթացները և համաշխարհային առաջնորդների շահագրգռվածությունը' պետք է այս փուլի ավարտին արդեն մտածել երկրորդ փուլի ու նրա առանձնահատկությունների մասին ու հնարավորինս կանխարգելել սպասվող փոխներթափանցումների բացասական հետևանքները:
Այս տեսանկյունից պետք է վեր հանել ադապտացիոն այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ ու գործադրմամբ կարելի կլինի կանխարգելել հնարավոր հետևանքները, ինչի մասին այսօր կարողանում ենք խոսել միայն զգացմունքային հարթության մեջ:
Երկու պետությունների ու դրանց հասարակությունների մասին խոսելիս պետք է նշենք, որ գտնվելով միևնույն քաղաքակրթական հարթության մեջ՝ իրար հետ շփման մեջ են մտնելու իրարից տարբերվող երկու մշակույթներ, որոնց համակարգում էական դեր են կատարել ու կատարում կրոնը, հավատքը, կրոնական ավանդույթները, ծեսերը և այլն: Ադապտացման առանձնահատկությունները գտնելու պարագայում հնարավորություն է ստեղծվում խուսափել սպասվելիք բախումներից, քանի որ իր խորքում այն բացառում է պայքարի, պատերազմի, բռնության գաղափարները: Ժամանակակից տեղեկատվական քաղաքակրթությունը հնարավորություն է տալիս զարգանալու, համախմբվելու և անլուծելի թվացող խնդիրների լուծումը գտնելու իր իսկ սկզբունքային օրենքների շնորհիվ:
Խնդրին առավել գիտական մոտեցում ցուցաբերելու պարագայում հնարավոր է տարբերակել հասարակությունների փոխհարաբերությունները պայմանավորող ու նրանց փոխհարաբերության մեջ մտնելու հնարավորությունն ապահովող երեք հիմնական համակարգ: Այս իմաստով արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը նշում է. ա) առաջինն ունի մակրոհամակարգային բնույթ, ձևավորվում է հիմնական արժեքների հիման վրա ու կազմում արժեքային այն սանդղակը, որի միջոցով էլ գնահատվում են տեղի ուենցող գործընթացները, երևույթները, բ) այս համակարգը կազմված է մշակութային նորմերից, բխում է հասարակության հիմնական արժեքներից ու հանդես է գալիս որպես պատմական տարածաժամանակի արդյունք, գ) քաղաքակրթական կառույցներն են, որ արտադրում են իրենց արդյունքը' դուրս գալով մշակութային նորմերից ու արժեքային համակարգերից:
Խնդրի ողջ բարդությունը հենց այն է, որ պետական կառույցների ոչ արդյունավետ հակադարձման, անբավարար քանակի ու չափի ֆիլտրացիոն մեխանիզմների մշակման և տարբեր մակարդակներով անպաշտպան լինելու պարագայում քաղաքակրթական հոսքերը կարող են ներս բերել տարբեր արժեքներ, առասպելներ, ծեսեր, որոնք կարող են վտանգել ազգային կառույցներն ու ավանդական արժեհամակարգերը: Այս գործընթացի արդյունավետ կանխարգելման ուղիներից է իրար հետ նոր հարաբերությունների մեջ մտնող երկու համակարգերի շփման կետերի ուսումնասիրությունը, դրանց երկխոսությանը նպաստող մեխանիզմների մշակումը, սեփական համակարգին անհամատեղելի տարրերի զտումն ու սահմանային շրջագծից ներս չթողնելը:
Հայ-թուրքական սահմանի բացումից հետո սպասվում են հայ-թուրքական, հայ-քրդական շփումներ, իսկ եթե դրանք ընդհանրացնելու լինենք մշակութային հարթության մեջ, ապա կարելի է ասել, որ լինելու է իսլամական ու քրիստոնեական արժեհամակարգերի փոխներթափանցման գործընթաց: Պատմությունն ապացուցել է, որ նմանատիպ գործընթացներն անկասելի են, ու կենցաղային, սոցիալական, մշակութային մակարդակում փոփոխությունները մշտապես տեղի են ունենում առկա շփման պայմաններում: Նմանատիպ պնդումներ անելու համար հաշվի ենք առնում ոչ միայն դարերով ձևավորված նույնությունները, այլ նաև երկու հասարակությունների աշխարհիկ բնույթը։ Այլ կերպ ասած' կրոնակենցաղավարությունից դուրս մնացած ոլորտներում հնարավոր է դառնում երկու համակարգերի նոր ադապտացիոն մեխանիզմների հայտնաբերումն ու կիրառումը:
Այս պատճառով էլ անհրաժեշտ է երկու տարբեր կրոնամշակութային համակարգերի շփման գծում գտնել այն հնարավոր «անվտանգության բարձիկները», որոնք կմեղմեն ամեն տեսակի բախման հնարավորություններն ու դրանով հանդերձ՝ հանդես կգան իբրև ամուր ադապտացիոն մեխանիզմներ: Այս իմաստով լուրջ ադապտացիոն գործոն կարող են դառնալ երկուսը՝ առանձին կամ էլ միասին վերցրած. ա) նույնակրոն զանգվածի առկայությունը սահմանամերձ շրջաններում, բ) կրոնադարձ եղած ծպտյալ հայերի առկայությունը այդ գոտիներում: Այս երկու գործոնների համադրությունը հնարավորություն կտա մշակել առավել արդյունավետ մեխանիզմներ: Թուրքագետ Ռ. Մելքոնյանը ուսումնասիրելով խնդիրը' նշում է, որ կրոնադարձ ծպտյալ հայերին բնորոշ է ներփակությունը, և միայն 1916-2004թթ. ընթացքում իսլամից պաշտոնապես հրաժարվել է մոտ 1340 հայ ու վերընդունել քրիստոնություն: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ քրիստոնեություն ընդունողների թիվը ոչ պաշտոնապես է՛լ ավելի մեծ է, ազգությամբ էլ նրանք հիմնականում հայեր, ասորիներ ու հույներ են:
Վերջին շրջանում սահմանամերձ շրջանից եկած լուրերը խնդրո առարկայի վերաբերյալ մեր ունեցած կցկտուր տեղեկություններն առավել ամրապնդում են: Խնդիրն այն է, որ Թուրքիայի արևելյան շրջաններում ապրող քրդաբնակ շրջանակներում բավական մեծ թափով սկսել է տարածվել քրիստոնեական կրոնը' տարբեր դրսևորումների մեջ: Հայաստանի արևմտյան շրջաններում ապրող որոշ ներփակ կրոնական համայնքների ներկայացուցիչներ հայաստանաբնակ քրդերի միջոցով աշխույժ շփման մեջ են հարևան պետությունում գտնվող քուրդ բնակչության հետ, որի հետևանքով էլ այդ շրջաններում նորադարձների թիվը բավական ընդլայնվել է ի հաշիվ քրիստոնեության:
Հասկանալի է, որ նշված խնդիրները հղի են բավականաչափ լուրջ մարտահրավերներով, քանի որ գործ ունենք բավական խայտաբղետ ու պայթունավտանգ մի իրադրության հետ: Այս իմատով կարևորում ենք հավասարակշռման մեխանիզմների ուսումնասիրությունը, քանի որ ավանդական կրոնամշակութային արժեհամակարգերի գերակայության դեպքում հասարակությունները կարող են ընկնել ճգնաժամի մեջ, իսկ ավանդականի ու նորի խելամիտ համադրությունը ոչ միայն կստեղծի այդ հավասարակշռությունը, այլև կնպաստի երկկողմ խնդիրների լուծմանն ու համակեցության պահպանմանը: Ավանդականի ու նորի համակեցության արդյունավետ մեխանիզմների հայտնաբերումը ևս անհրաժեշտություն է, որի կիրառման դեպքում չեն բացառվում ավանդական որոշ քարացած ու չգործառնվող արժեհամակարգերի փոփոխությունները:

Հովհաննես Հովհաննիսյան