Լրահոս

06.11.2009 15:18


Պատմաբան. «Եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ կազմակերպեր ամենը, մենք նման տարածքային կորուստենր չէինք ունենա»

Պատմաբան. «Եթե Հայաստանի ղեկավարությունը ճիշտ կազմակերպեր ամենը, մենք նման տարածքային կորուստենր չէինք ունենա»

Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Յուրա Հովսեփյանը «7օր»-ին ասել է, որ Հայաստանի նորօրյա պատմության վերաբերյալ հայ ժողովուրդն օբյեկտիվ պատկերացում չունի, առաջին հերթին՝ քանի որ իրադարձությունների մասին մարդիկ տեղեկանում են մամուլից, որը երբեմն պատվերներ է կատարում և իրական պատկերը չի փոխանցում, և հետո դեռ որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի վերջին տարիների պատմությունն ուսումնասիրվի սա՛ռը դատողությամբ։

-Որպեսզի մենք օբյեկտիվ, ճիշտ պատկերացում կազմենք մեր այսօրվա պատմության մասին, մեզ ժամանակ է պետք, որ արդեն ապագայից նայենք մեր անցյալին և կարողանանք ճիշտ կողնորոշվել՝ ի՞նչ և ո՞նց է կատարվել։ Այսօր շատ խնդիրներ կան, որոնք դեռևս պարզ չեն ո՛չ գիտնականներին, ո՛չ քաղաքագետներին,- ասել է պատմաբանը՝ որպես օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղի պատերազմը.

-Այսօր ուսումնասիրությունները կատարվում են այն դեպքերով, որոնք չեն կարող օբյեկտիվ ճշմարտությունը ներկայացնել։ Դրա համար ևս ժամանակ է պետք,- նշել է Յ. Հովսեփյանը։

Նրա խոսքերով՝ թեև ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ կատարվել են, սակայն չի կարելի ասել, թե դրանք ամբողջությամբ օբյեկտիվ են. կան սուբյեկտիվ մոտեցումներ։ Մասնավորապես պատմաբանը յուրովի է համարում այն մոտեցումը, թե Լոևն Տեր-Պետրոսյանը հաղթանակած նախագահ է:

-Ճիշտն այն է, որ հաղթողը ժողովուրդն է։ Այդ ժամանակ ո՞վ էլ լիներ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, թե մեկ ուրիշը, միևնույն է, իրադարձությունների նման տրամաբանությունը, դեպքերի նման ընթացքը հանգեցնելու էին հաղթանակի։ Իսկ հաղթանակն ապահովվեց ազատամարտիկների և ժողովրդի համբերատարության ու աշխատանքի շնորհիվ։

Փոխարենը պատմաբանը կարծում է, որ եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը չլիներ, ապա հնարավոր է, որ 1990-ականներին Ղարաբաղում տարածքային կորուստներ չունենայինք։

-Շուշիի, Լաչինի ազատագրումից հետո ամռանը մենք սկսեցին տարածքներ կորցնել Ղարաբաղում՝ Մարտակերտում, Շահումյանն ամբողջությամբ կորցրեցինք և այլն։ Եթե Հայաստանի ղեկավարությունն օբյեկտիվ դիտարկեր այդ հաղթանակները, եթե ճիշտ կազմակերպվեր ամենը, մենք նման կորուստենր չէինք ունենա,- նշել է Յ. Հովսեփյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը