Քաղաքական

02.06.2015 11:44


«Նաիրիտի» աշխատակիցները՝ Բաղրամյան 26–ի դիմաց (լրացված)

«Նաիրիտի» աշխատակիցները՝ Բաղրամյան 26–ի դիմաց (լրացված)

Այսօր՝ ժամը 11.00–ից, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հերթական բողոքի ցույցն են անում «Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցները՝ պահանջելով պարտքի մարում և «Նաիրիտի» վերագործարկում։ Ինչպես հայտնում է «7օր»–ի թղթակիցը, Բաղրամյան 26–ից դեռ չեն ընդունել նաիրիտցիներին։

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին էլ գործարանի աշխատակիցները միացել էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույց անողներին։

...

Բաղրամյան 26–ից ընդունելության չարժանանալով՝ նաիրիտցիները երթով հասել են Ազգային ժողով, որտեղ հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Վերջինները խոստացել են բարձրացնել «Նաիրիտի» հարցը հաջորդ քառօրյայում։

Աշխատակիցների հաջորդ բողոքի ակցիան՝ հինգշաբթի՝ ժամը 11.00–ին, ՀՀ կառավարության դիմաց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը