Մոսկվայի խանութներում սկսել են ստուգել ֆաշիստական սվաստիկայով ապրանքները
Մոսկովյան իշխանությունները նացիստական սիմվոլիկայով ապրանքների ստուգումներ են սկսել քաղաքում։ Այս մասին գրում է «Գազետա»–ն՝ «M24.ru»–ին հղումով։
«Քաղաքապետի կարգադրությամբ՝ ուսումնասիրվել է ավելի քան 1,7 հազ առևտրային կետ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն խանութներին, որոնք մանկական ապրանքներ, հուշանվերներ և գրքեր են վաճառում», – հայտարարել է տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Մայորովը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է նացիստական սիմվոլիկայի տարրերով 17 ապրանք, այդ թվում՝ գրքեր, խաղալիքներ և շախմատ։
Խանութներից մեկում հայտնաբերված շախմատի սպիտակ խաղաքարերը խորհրդային զինվորների տեսք են ունեցել, սևերը՝ Երրորդ ռեյխի սպաների՝ սվաստիկայով։
«Մենք ոչինչ չենք խլում. մենք հայտնաբերում ենք այն ապրանքները, որոնք համարվում են ծայրահեղականություն քարոզող և կրում են նացիստական սիմվոլիկա, իսկ վերջնական գնահատականը կտա դատախազությունը համապատասխան փորձաքննությունից հետո»,–ասել է Մայորովը։

Վերջինի խոսքերով՝ խանութների ստուգումները կշարունակվեն։
7or.am